Սովորել է Կոպենհագենի (1799-1801 թթ.) և Դրեգդենի (1801-1803 թթ.) գեղարվեստի ակադեմիաներում։ Գերմանական ռոմանտիզմի հիմնադիրներից է։ 1802-1803 թթ. աշխատել է «Օրվա պահեր» այլաբանական կոմպոզիցիայի վրա (պահպանվել է «Առավոտ»-ի ավարտուն առաջին տարբերակը, 1908 թ., Կոլնստհալլե, Համբուրգ), որը կոչված էր մարմնավորելու բնության միստիկական ոգեշնչվածության մասին գերմանացի փիլիսոփա Յա․ Բյոմեի «Քրիստոնեական պանթեիզմի» ոգով մեկնաբանված միտքը։ Ռունգեի դիմանկարներին բնորոշ է կերպարների ճշմարտացիությունն արտաքին հայեցողականության տակ քողարկված ներքին խոր զգացմունքայնությունը։ Նրա աշխատանքները սերտորեն կապված են իր օպտիկական ուսումնասիրություններին («Գույների գունդը․․․» գիրքը, 1810 թ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 33)։